Description
«Յոթ աղբյուր» (ըստ հին հայկական ասացվածքի՝ ժողովուրդը 7 աղբյուրից է ուժ քաղում) ցայտաղբյուրը Ազգային պատկերասրահի հարեւանությամբ տեղադրվել է 1965 թվականին: Ցայտաղբյուրի հեղինակն է ճարտարապետ Սպարտակ Կնտեխցյանը: «Յոթնաղբյուր» կամ «Կաթնաղբյուր» գաղափարը ներկայացնում է Արագած լեռան վրա գտնվող էպիկական աղբյուրը: Էպիկական հերոսները, դյուցազունները այնտեղից ջուր էին ըմպում` դառնալով ուժեղ, զորեղ ու հաղթելով ցանկացած թշնամուն:
Availability
Working
